|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թեեւ ԱԺ արտահերթ նիստը տապալվեց, այնուամենայնիվ, դեռ հնարավորություն կա, որ պատգամավորները փոշմանեն եւ ներկայանան նիստին: Այս մասին ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստին ընդառաջ խորհրդարանի մոտ հավաքվել են հազարավոր ցուցարարներ: Նրանց թվում են ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնած ՀՅԴ-ի եւ նրան միացած ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները, նաեւ` բազմաթիվ քաղաքացիներ:
Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի առաջարկով ցուցարարները երթով շարժվում են դեպի Մելիք-Ադամյան փողոց` ՀՀԿ գրասենյակի մոտ, պահանջելու` կուսակցության պատգամավորներին գործուղել արտահերթ նիստի: Ցուցարարներին միացել են ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ նիստը տապալելու պատճառն ասելիք չունենալն է: