|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սյունիքի մարզի Կապան քաղաքում շարունակվում է երեք քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքը: Նշենք, որ հանրահավաքը երեք ժամ առաջ կազմակերպվել էր Սիսիանում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում են իշխանությունները, ավանտյուրա են: Ըստ նրա` այսօրվա հրամայականը սահմանադրական փոփոխությունները չեն, այլ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել, որովհետև առկա վիճակի պատճառը ոչ թե սահմանադրություն է, այլ սահմանադրություն իրականացնողները:
«Ես կարդացել եմ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից ակնհայտ երևում է, որ դրանց միակ նպատակը այսօրվա իշխանության վերարտադրությունն է: Ստեղծված իրավիճակի հիմնական խնդիրը քաղաքական մենաշնորհն է»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Նրա ելույթից հետո հավաքված բազմությունը վանկարկում էր` «Ծա-ռուկ-յան, Ծա-ռուկ-յան»:
Իսկ երբ ելույթ էր ունենում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անջատեցին էլեկտրաէներգիան: