|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրք լրագրող Էնգին Արդըչը հերթական անգամ աչքի է ընկել Sabah պարբերականում հրապարակած հոդվածով:
Ըստ sabah.com-ի` Արդիչն այս անգամ անդրադարձել է Աթաթուրքին, ինչպես նաև նրան «մեծարելու» կարևորությանը: Հոդվածը վերնագրված է «Դու վեր կաց, ես քնեմ»:
«Չեմ հասկանում. ամեն նոյեմբերի 10-ին երեխաներին նամակ են գրել տալիս Աթաթուրքին: Իհարկե, հո Աթաթուրքը ամեն գիշեր Անըթքաբիրից (որտեղ թաղված է) չի վեր կենում կարդում հուշատետրը, ինչպես այս գրածներս չի կարդում...
Նամակ գրելու «գործը» հասցրել են մանկապարտեզի մակարդակի: Զարմուհիս` թոռնիկիս պես սիրած փոքրիկ Բերքեն, գրել է հետևյալը. «Աթաթուրքը թող մեր տուն գա...»: Նա դեռ 3 տարեկան է:
Բոլորը, ինչ լինում է, Աթաթուրքի հետ են կապում: Մնում է ասեն` դու վեր կաց, ես քնեմ»:
Նշենք, որ նոյեմբերի 10-ը Աթաթուրքի մահվան օրն է: