Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ. հայտնում է ոստիկանությունը:
Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն: Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ավետիսյան Ավետիս (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Լիպարիտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Արմեն (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վարդանյան Վարդան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Առաքելյան Միսակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մարգարյան Ալբերտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Գրիգորյան Անուշավան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Մկրտիչ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մկրտչյան Վահե (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս): Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Դավիթ:
Նախաքննությունը շարունակվում է: