Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի գործով հետախուզում է հայտարարված Գրիգորյան եղբայրների նկատմամբ: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: Գործի շրջանակներում կատարվել են նաև խուզարկություններ:
ՀՀ ոստիկանության կայքէջից տեղեկանում ենք, որ մարտի 9-ին` ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները քրեական գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Տիգրան Ն.-ի տանն ու կից շինություններում: Տանը կից ավտոտնակից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 15 գ զանգված, իսկ հողամասից՝ 12 մմ տրամաչափի 5 փամփուշտ և 12 մմ տրամաչափի 1 պարկուճ: Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով` հիշյալ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 14.30-ին, նույն բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 1958 թ. ծնված Գագիկ Ղ.-ի տանը: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տրամաչափի 3 պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նույն օրը` ժամը 14.50-ին, նույն բաժնի ծառայողները 1981 թ. ծնված Արա Է.-ի տան խուզարկությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերել են լուսաազդանշանային 3 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ:
Նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու եւ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: