կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-08 09:00
Քաղաքական

ԲՀԿ-ի փողով միտինգները

ԲՀԿ-ի փողով միտինգները
Oրեր առաջ գյուղատնտեսական քոլեջ են այցելել ԲՀԿ-ական մի քանի ակտիվիստներ եւ որոշ ուսանողների հետ «կոնֆիդենցիալ» զրույց ունեցել՝ ասելով, որ ամսական հարյուր հազար դրամ են տալիս, ուզում ես` մենակ դու ծախսիր, ուզում ես՝ կիսվի, «բայց երբ ասենք` միտինգ է, համերգ է, ժողով է, միջոցառում է, պետք է գաս` 5 հոգի հետդ վերցրած»: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը եւ հիշեցնում, որ այսօր Արարատում տեղի է ունենալու ԲՀԿ նախընտրական հանրահավաքը, որը սկզբում նախատեսում էին անել նույն հրապարակում, որտեղ ՀՀԿ-ն է հանրահավաք անելու, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրահավաքի տեղակայումն ու նշանակությունը փոքր-ինչ փոխվել են. անելու են բակային հավաք եւ հրապարակի մյուս հատվածում: