|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել էր ուկրաինական կողմից: Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը ցուցում է տվել այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», - ասել է նա: