ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիսն ընկած ժամանակահատավածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից 815.000 ՀՀ դրամ գումարը ֆինանսատնտեսական կանոնների խախտմամբ գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն ուղղելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է: