|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` պետք չէ մտահոգվել «Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի վավերացումից, քանի որ նման փաստաթուղթ ԵՄ պետությունների 50 տոկոսի հետ արդեն ստորագրվել է: Սա պարզապես այդ փաստաթղթերի ամբողջացումն է:
Հայաստանում Եվրոպական միության խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով խորհրդական Էլեոնորա Վերգեերի խոսքով` այն, որ վիզայի տրամադրումը դյուրացվելու է, չի նշանակում, որ այդ գործընթացը շատ հեշտ է լինելու: Ըստ նրա` մարդիկ պետք է գնան դեսպանատներ, ներկայացնեն պահանջվող օժանդակ փաստաթղթերն ամբողջությամբ: ԵՄ ներկայացուցչի խոսքով` ԵՄ անդամ պետությունները պետք է նաև հստակեցնեն այն դեսպանատների ցանկը, որոնք պետք է դյուրացնեն վիզայի տրամադրման գործընթացը: