Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ առողջապահության համակարգում «ատկատ» չկա: «Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»,- ասաց նախարարը:
Դումանյանը նշեց, որ առողջապահության նախարարությունում 3 անգամ ավելացել են օրինական մուտքերը, ինչը նշանակում է, որ համակարգում 3 անգամ պակասել է ստվերը: «Չեմ կարծում, որ որևէ մեկը հավատա, որ ամբողջությամբ է չեզոքացվել ստվերը, իհարկե` ոչ, բայց անում ենք ամեն ինչ, որ ստվերը կրճատվի` սկսած հիվանդությունների բուժման գներից մինչև բնավորություն: Դրա համար անելիքներ դեռ կան»,- ասաց նախարարը:
Նրա համոզմամբ` երբ կկարողանան ստվերը մոտեցնել զրոյին, այն ժամանակ կարող են ասել, որ հասել են մեծ հաջողության: Բայց դրա համար պետք է այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որ ֆինանսների հետ գործ չունենա ո'չ բժիշկը, ո'չ էլ հիվանդը: «Իսկ դա ե՞րբ կլինի»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Մենք հիմա ներկայացնում ենք հայեցակարգ: 2014թ. ընթացքում բոլոր փաստաթղթերը կմշակենք ու կաշխատենք գների հաշվարկի ուղղությամբ` համադրելով այն ողջամիտ աշխատավարձերի հետ, և հուսով եմ արդեն 2015-ից այդ մեխանիզմները կգործարկվեն»,- ասաց նախարարը: