|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Բելառուսը շուտով կլինի այն երկրների շարքում, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի:
Haberler.com-ը հայտնում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դավութօղլուի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հանդիպման ժամանակ: Դավութօղլուն ասել է, որ այդ գործընթացը հասել է իր ավարտական փուլին:
«Մարտ ամսին Թուրքիայի և Բելառուսի քաղաքացիների փախադարձ այցելություններին խոչընդոտող հանգամանքները վերացնելու ցանկություն էինք հայտնել: Այս ուղղությամբ տարված գործընթացի վերջին փուլը մյուս շաբաթ կավարտվի, և Բելառուսը շուտով կլինի այն երկրների շարքում, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց վիզայի»,- ասել է Դավութօղլուն: