Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ դուք բոլորդ ձեր իսկ ստեղծագործություններով ոգեշնչվել եք հայրենի բնությամբ, այն որ հենց ԲՆՈւԹՅՈւՆՆ է Ձեզ շնորհել այն տաղանդով, որ այսօր փորձում եք զարմացնել մեզ, այսօր այդ նույն ԲՆՈւԹՅՈւՆԸ Ձեր իսկ կարիքը ունի...
Ժամանակին հայ գրողները շատ են անդրադարձել հայենի բնությանը, իսկ այսօր դա ձեր կողմից չի զգացվում:
Ժամանակին հայ կոմպոզիտորները ստեղծել են հիանալի ստեղծագործություններ, որով գովերգել են հայրենի բնությունը, իսկ այսօր այն ձեր կողմից չի ներկայացվում:
Ժամանակին հայ կինոռեժիսորները ներկայացրել են բազմաթիվ` հայրենի բնությունը ներկայացնող հիանալի կադրեր, այսօր այն ձեր կողմից չի նկարահանվում:
Ժամանակին հայ երգիչ-երգչուհիները իրենց տեսահոլովակները նկարահանել են հայրենի բնության գրկում, իսկ այսօր բազմաթիվ եւ սնկի պես մեկը մյուսի հետեւից նկարահանվող տեսահոլովակներում նկատում ենք հանքախորշերում նկարահանված կադրեր... Փաստերն առկա են, կարող եմ ներկայացնել:
Ժամանակին հայրենի բնությունը գովերգող ու գնահատող շատ գործեր են եղել, որ այսօրվա սերնդին չեն հետաքրքրում...
Ինչ արած, գիտեմ որ բոլորդ հիմա կասեք` ԲՆՈւԹՅՈ՞ւՆ է մնացել...
Եթե այդպես է, փորձեք ձեր կոչով բոլորի ուշադրությունը սեւեռել այն փաստին, որ Բնությունը մեր կարիքը ունի եւ նա մեզ օգնության է կանչում...
Տարիներ առաջ մի հիանալի ստեղծագործություն հանձնվեց հանրության դատին, որում նշվում էր, որ բնությանը պետք է նուրբ վերաբերվել, եւ որ բնությունը մեր հոգիներում պետք է մնա միշտ...
Հարգանքով՝ Գալուստ ՆԱՆՅԱՆ