Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում սկսվել են ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց բյուջեի հիմնական առանձնահատկություններ: ՀՀ 2014թ պետական բյուջեն չի նախատեսելու հարկային վարչարարության բեռի ավելացում, նվազեցվելու են հարկային ճնշումները: Եկամուտների ցուցանիշը կազմելու է 1 տրիլիարդ 134 մլն դրամ:
Հաջորդ առանձնահատկությունը աշխատավարձների բնագավառում իրականացվող փոփոխություններն են. ստեղծվելու է աշխատավարձերի միասնական սանդղակ, համադրվելու են բոլոր պետական կառույցների աշխատավարձերը: «Հետևողականորեն իրականացնելու ենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, դա վերաբերում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ոլորտին»,- ասաց վարչապետը:
Սոցիալական քաղաքականությունը, ըստ վարչապետի, ուղղված է լինելու ոչ թե սոցիալական հետևանքների վերացմանը, այլ պատճառների` աշխատատեղերի ու կրթության խնդիրների վերացմանը: Նա նշեց, որ աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի կրթություն ստանալու համար: Կառավարությունը հրաժարվելու է սոցիալական օժանդակություն ցուցաբերելու մոտեցումից, այդ օժանդակությունը լինելու է առարկայական` ըստ քաղաքացու սոցիալական պահանջների ապահովման:
Թոշակների բնագավառում իրականացվող քաղաքական բարեփոխումների արդյունքում կառավարությունը տնտեսել է 12 միլիարդ դրամ գումար: «Թոշակների բարձրացում նույնպես նախատեսվում է 32 հազար մարդու համար, որոնք դուրս կգան աղքատության շեմից հունվարի 1-ից: Ավելացվելու է կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ֆինանսավորումը: Արդյունաբերական քաղաքականությունը միտվելու է արտահանման քաղաքականության աշխուժացմանը: Լիբերալիզացվելու է ավիափոխադրումների ոլորտը: Շինարարության ոլորտում ներդրվելու են նոր օժանդակող ծրագրեր: Բարեփոխումներ կիրականացվեն կրթության ու առողջապահական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ: Առողջ ոլորտում ներդրվելու են ապահովագրական մեխանիզմներ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ Մաքսային միության որոշման համատեքստում քննարկվելու են մի քանի տասնյակ օրենքներ ու միջազգային պայմանագրեր: Օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը` ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխթանի տնտեսվարողներին: