Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2013/2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև. հայտնում է ffa.am կայքը:
Հանդիպման երրորդ րոպեին Հայաստանի հավաքականն ստացավ 11-մետրանոցի իրավունք, սակայն Հայկ Գալստյանի հարվածից հետո իռլանդացիների օգնության եկավ դարպասաձողը:
30-րդ րոպեին Ջորջի Փոյնթոնը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց իռլանդացիներին: 59-րդ րոպեին Ջեսի Դեւերսը ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2:0՝ հօգուտ Իռլանդիայի: