|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Իռլանդիա է ժամանելու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Այցի կապակցությամբ Իռլանդիայում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում: Իռլանդացի ծայրահեղականները թագուհուն մեղադրել են «ռազմական հանցագործությունների» մեջ և հայտարարել, որ չեն ցանկանում նրան տեսնել իրենց հողում։
Թագուհու անվտանգությունն ապահովելու համար ծախսվել է 26 մլն ֆունտ (մոտ 42 մլն դոլար). հաղորդում է BBC-ն։
90 տարի առաջ Իռլանդիայի անկախացումից հետո Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ է այցելելու այդ երկիր: Նա հնարավոր է` ծաղկեպսակ դնի Իռլանդիայի անկախության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին։
Իռլանդիայի քաղաքական գործիչները, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում թագուհու այցը՝ համարելով, որ դա կնպաստի երկու երկրների հարաբերությունների բարելավմանը։