|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Կարապետ Ռուբինյանը վերջին անգամ հասարակական-քաղաքական ակտիվություն էր ցուցաբերել վերջին նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում: Սակայն ընտրություններից հետո ոչ միայն տեսանելի չէր նրա ակտիվությունը, այլեւ տեսանելի չէր հենց նրա անձը: Պարզվում է` Կարապետ Ռուբինյանը մեկնել է Բեյրութ:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ երեկ է Բեյրութից վերադարձել` հատուկ ՀՀՇ համագումարին մասնակցելու համար: Նա նշեց, որ Բեյրութ մեկնել էր ժամանակավոր, ընտանեկան հարցերով: Հարցին` շարունակելո՞ւ է զբաղվել քաղաքականությամբ, պատասխանեց. «Ի վերջո, այո, իհարկե: Բայց առայժմ Բեյրութում եմ ապրելու: Հենց հնարավորություն լինի, անպայման կմտնեմ ակտիվ քաղաքականություն, առայժմ կփորձեմ նաև հեռակա կարգով զբաղվել քաղաքականությամբ»: