Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր իսկ սանձազերծած ագրեսիայի հետեւանքների կապակցությամբ նորություն չէ: Նորություն է Ադրբեջանի ղեկավարության անցումը լացակումած ագրեսիվությունից ագրեսիվ լացակումածությանը. «Ռեգնում» լրատվական գործակալությանն ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանների այն հայտարարությունները, որ Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությունն իրենց մտահոգում է:
«Եվ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ո՞ւր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը, եւ թե ինչո՞ւ բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի հետ»,- ավելացրել է Շավարշ Քոչարյանը: