կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-16 14:00
Քաղաքական

Գարնանային ագրեսիվությունից մինչև «չիշիկ անել». մենաշնորհների դեմ պայքարի հարցը` ԱԺ-ում

Գարնանային ագրեսիվությունից մինչև «չիշիկ անել». մենաշնորհների դեմ պայքարի հարցը` ԱԺ-ում

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում էր ՏՄՊՊՀ 2016թ. գործունեության ծրագրի քննարկումը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, խոսելով իրենց հանձնաժողովի մասին, խոստովանեց, որ մրցակցության խնդիրների բացահայտումը շատ բարդ և դժվարին գործընթաց է, և որ ՏՄՊՊՀ-ն որոշ իմաստով ունի լիազորությունների սահմանափակումներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տարակուսեց, թե ինչպե՞ս է Շաբոյանը համարձակվել այս պայմաններում նշանակվել հանձնաժողովի նախագահ: «Հիմա Ձեր հանձնաժողովի լիազորությունները Ձեզ բավարա՞ր են։ Եթե` այո, ապա ինչո՞ւ են Ձեր գործունեության ծրագիրն ու համառոտ նկարագիրն այդքան աղքատիկ: Եթե բավարար չեն, ապա ի՞նչ լիազորություններ են անհրաժեշտ Ձեր հանձնաժողովին»,- հարցրեց պատգամավորը:

Մենաշնորհների դեմ պայքարի մասին հարակից զեկուցող Վարդան Այվազյանին հարց ուղղեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ինչպե՞ս պետք է կարողանանք վերացնել մենաշնորհը Հայաստանում: Վարդան Այվազյանը պատասխանեց, որ, ՏՄՊՊՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում կարող են գերիշխող դիրք ունեցող ձեռնարկություններ լինել, այսինքն` ոչ բնական մենաշնորհներ լինել, ինչը կարգավորվում է հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում:

«Մենք տնտեսվարողին ասում ենք՝ լսի\', սիրելի\'ս, եթե դու գտնվում ես գերիշխող կարգավիճակում՝ 33 և ավելի բարձր դիրքում, դու կարող ես թելադրել, ռեզկի գին բարձրացնել, գին իջեցնել, և այն գործիքակազմը, որ մենք տրամադրել ենք, մի մարմնի շրջանակներում լինել չի կարող, սա պետք է լինի մի ամբողջ կոմպլեքս»,- ասաց նա, նաև բարկացավ Հեղինե Բիշարյանի` տեղից նետված ռեպլիկից ու ավելացրեց. «Մարտ ամիսն ա»: Այդ կապակցությամբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղից հորդորեց հանդուժող լինել կանանց նկատմամբ:

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ ՏՄՊՊՀ գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց` չի կարելի թքել, «չիշիկ անել» Սահմանադրության վրա: «Հիշո՞ւմ եք, որ, կուրծքներդ ծեծելով, պաշտպանում էիք Սահմանադրությունը, այս Սահմանադրությունում գրած է՝ ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը 3 ամիս ապրելու արտասահմանադրական միջավայրում: Էդ ա պատճառը, որ գներն աշխարհում իջնում են, մենք չենք կարողանում ո\'չ գազի, ո\'չ նավթամթերքի գին իջեցնենք… Ասում էինք, չէ՞` մի\' քվեարկեք այդ պայմանագիրը»,- հավելեց նա: