Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան - Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն. այսօր «Ազատության»-ն հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է նման համոզման եկել, նա պատասխանել է. «Ես` որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խաղը չեմ նայում երկրպագուների աչքերով։ Ցավոք սրտի, դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք, և այդ մարդկանց անունները հրապարակենք։ Դա իմ անձնական գործն է։ Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ կլինեն»։
Հարցին, թե կհաջողվի՞ բացահատել խաղը վաճառողներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պատասխանել է. «Կարծում եմ, որ կհաջողվի։ Այսօր սա ինձ համար ֆուտբոլի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն է, մեր ամենամեծ պրոբլեմը դա է, ես, որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իմ ձեռբերումը համարում էի այն, որ սա վերացրել էի հայկական ֆուտբոլում, բայց, ցավոք սրտի, իմ ղեկավարման ժամանակ նորից հետ եկավ, և ես հենց այնպես դա չեմ մարսի։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ այդ աղբը վերացնեմ մեր հավաքականից»։
Մեկ այլ հարցի, թե փաստերն ունենալու դեպքում կհրապարակի՞, թե՞ ինչ-որ քայլեր են հետևելու, Հայրապետյանը պատասխանել է. «Միանշանակ հրապարակելու եմ։ Նման բանը եթե ապացուցում ես, այդ ֆուտբոլիստները ցմահ որակազրկվում են»։
Հայրապետյանն ասել է, որ ՖԱՖ-ի պահանջով չի պատրաստվում հրաժարական տալ: «Հավաքականի առաջ շատ լուրջ խնդիր է ծառացած, ես այդ խնդիրը մինչև չհարթեմ, չլուծեմ հրաժարական չեմ տա։ Ինքս, ազնվորեն, հոգնել եմ, ես էլ եմ սպառել ինձ, ազնվորեն ասում եմ, բայց ես չեմ թողի էս վիճակում, խնդիր կա՝ իմ ժամանակում այդ աղբը լցվել է, ես պետք է մաքրեմ ու նոր գնամ։ Ինձ այդքան էլ չի հետաքրքրում բացահայտել, պատժելը, ինչքան բացահայտել, մաքրելը, որ մյուսների համար դաս լինի, մյուս սերունդները չանեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջում` Հայաստանի հավաքականի համար ոչինչ չորոշող խաղում, Սարգիս Հովսեփյանի թիմը 3:0 հաշվով պարտվեց Ալբանիային: Վերջինս նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: