կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 18:56
Հասարակություն

Նիկոլ ու նիկոլներ չեմ ներելու, հիշեք՝ չենք ներելու... Գեղամ Նազարյան

Նիկոլ ու նիկոլներ չեմ ներելու, հիշեք՝ չենք ներելու... Գեղամ Նազարյան

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը գրում է.

«Մի տարի առաջ ես երջանիկ մարդ էի։ Աբգարս ընդունվեց Ֆրանսիական համալսարան, որ միջազգային իրավունքի մասնագետ դառնա ու ներկայացնի Հայաստանի շահերը։ նիկոլը գողացավ Աբգարիս երազանքը, նա գողացավ մյուս տղերքի երազանքները։ Հիմա էս տողերն եմ գրում ու հիշում, թե ինչ անհամբերությամբ էի սպասում, որ Աբգարս դուրս գա Ֆրանսիական համալսարանի շենքից ու հարցնեմ՝ հը, ինչ արեցիր, ոնց գրեցիր։ Ախր հիմա էլ եմ սպասում, որ գա ու հարցնեմ… նիկոլ ու նիկոլներ չեմ ներելու։ Հիշեք՝ չենք ներելու…»։