|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բանդիտիզմը երկիրն ուտում է, իսկ ոստիկանապետը, բանուգործը թողած, մի ամբողջ ասուլիս է ձոնում ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների վարքն ու պահվածքը նկարագրելու համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:
Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ըստ նրա` վերջինս պատանդ է պահվում: «Չգիտեմ` փոքր վրեժխնդրությո՞ւն է, թե՞ մեծ: Եթե իշխանությունը վեցին թողել է, մեկին պահել, ապա սակարկելու համար են անում»,- նշեց Մ. Սուքիասյանը` հավելելով, որ Տիգրան Առաքելյանը պետք է օր առաջ ազատ արձակվի, եւ այդ ժամանակ երկխոսությունը կշարունակվի: «Իշխանությունները դրժել են իրենց խոստումը Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ»,- ընդգծեց նա:
Իսկ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` ընդդիմության երիտասարդները սադրել են միջադեպը, ինչը անհրաժեշտ է Կոնգրեսին` ընտրություններից առաջ իրավիճակ սրելու համար:
«Ես համոզված եմ, որ երկխոսությունը շարունակվելու է: Ավելին ասեմ` համոզված եմ, որ երկխոսությունը մինչ պաշտոնական մեկնարկը ունեցել էր ոչ հրապարակային սկիզբ»,- ասաց նա` հավելելով, որ ակնհայտ է` մինչ ընտրությունները ընդդիմությունը կոշտացնելու է իր դիրքորոշումը. «Յուրաքանչյուր կողմը փորձում է մաքսիմալ դիվիդենդներ հավաքել»: