Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, 280 սիրիահայ ուսանողներ ստացան 2013-2014 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման վկայագրեր: Հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի սփյուռքի նախարարությունում:
Կրթավճարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համատեղ ջանքերով. տեղեկացնում է Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը: Ողջունելով սիրիահայ ուսանողությանը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց լավ սովորել եւ ձեռքբերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանում, հանուն Հայրենիքի բարգավաճման: Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը սիրիահայության հանդեպ պետական մշտական հոգածության համար` ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նշեց, որ ուսանողների վարձավճարների փոխհատուցումն իրենց պարտքն է, պարտականությունը, որ կատարում են սիրով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ներկայացուցիչը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը` հանձին ՀՀ սփյուռքի նախարարության, ինչպես նաեւ բարեգործական կազմակերպություններին` ուսանողներ Ալեքսան Քալաջը, Հովիկ Քեշիշյանը, Հակոբ Հրեշտակյանը եւ ուրիշները խոստացան իրենց աշխատանքով եւ նվիրումով բարձր պահել պետության հեղինակությունը: