|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Շիրակի մարզպետը սեպտեմբերի 15-ին բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ 13 շենքից 12 ընտանիքի:
«Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ երջանիկ բնակարանամուտ, ժամանակին կարողանաք բնակարաններ գտնել ու նորամուտ տոնել»,- վկայագրերի հանձնման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ վկայագրերի գումարը հաշվարկվել է եռամսյակի ընթացքում` համանման գործարքների միջինացված արժեքը հաշվի առնելով, այնպես որ` բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցությունը բավականացնելու է բնակիչներին:
Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու և արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը: Խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը 43 միլիոն 940 հազար դրամ գումար է նախատեսել: