Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը: 2013 թվականի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել շուրջ 1200 ընտանիք. հայտնում են քաղաքապետարանից:
Իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Սիրահայ ընտանիքների երեխաները հնարավորություն են ստացել նաև սովորելու մշակութային տարբեր կրթօջախներում: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց է ընդունվել 12 երեխա: Անհրաժեշտության դեպքում, սիրիահայ աշակերտներին տրամադրվում են նաև երաժշտական գործիքներ: Շուրջ 50 երեխաներ էլ սովորում են Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տարբեր խմբերում:
Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար ևս իրականացվում է անվճար: Անցած ժամանակահատվածում շուրջ 385 սիրահայեր ստացել են անվճար բուժօգնություն և սպասարկում: Կարիքավորները ընտանիքները հնարավորություն ունեն նաև օգտվելու «Գթության խոհանոցներից»:
Սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը լինելու են շարունակական: