Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակն անհանգիստ էր:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ` արձակելով շուրջ 1600 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը, ադրբեջանական բանակի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է վիրավորվելու մեկ դեպք. սեպտեմբերի 12-ին` ժամը 16.25-ի սահմաններում, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վերք է ստացել ՊԲ եֆրեյտոր, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների` ադրբեջանական զինուժը ևս ունեցել է կորուստներ:
Բացի առաջնային գծում արձանագրված հրադադարի խախտումներից, անցած յոթնօրյակում հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ շփման գծի երկարությամբ իրականացրել են հետախուզական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները հավաստանշել են նրանց գործողությունները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Մասնավորապես` սեպտեմբերի 12-ին` ժամը 7.30-ի սահմանում, ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, կատարվում է քննություն: