|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ հայցով վճիռը:
Դրա համաձայն` «Երկիր» օրաթերթը պետք է պատգամավորին վճարի 280 հազար դրամ, որից 200 հազարը Տ. Արզաքանցյանի մասին Հրանտ Բագրատյանի «լակոտ» արտահայտությունը տպագրելու (որն ի դեպ ժամանակին հերքվել էր օրաթերթի կողմից ներկայացնելով նույն` Բագրատյանի տված տեղեկանքը , որ ինքը Արզաքանցյանին լակոտ չի ասել), իսկ 80 հազարը դատական ծախսերը փոխհատուցելու համար:
Վճիռը բողոքարկելու վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի վճռին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո:
Հիշեցնենք, որ ԱԺ հանրապետական պատգամավորն իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար «Երկիր» օրաթերթից պահանջում էր 3 մլն դրամ, 568 հազար դրամ էլ` դատական և փաստաբանական ծախսերի համար: Պատգամավորին հատկապես դուր չէր եկել այն, որ «Երկիր»-ն իր «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ գրել էր, թե Արզաքանցյանը ստիլյագ է, սիրում է հաճախել կազինոներ, ծեծ ուտելու սովորություն ունի, գեղեցկուհիներ է տանում-բերում Հայաստան, տիրապետում է տարբեր լեզուների, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով: