կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-29 13:50
Հասարակություն

Հագուստ արտադրող «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ն 3 տարով արտոնություն ստացավ. 995,3 մլն դրամի ներդրում կարվի

Հագուստ արտադրող «Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ն 3 տարով արտոնություն ստացավ. 995,3 մլն դրամի ներդրում կարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում բավարարեց «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության  ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Արտոնությունը վերաբերում է առաջիկա երեք տարում ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԲԸ-ի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է  իրականացնել 995․3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղվածությունն է՝ արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում: Ընկերությունը ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994․1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ: