| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գինու փառատոն-2013-ը կմեկնարկի Վայոց ձորի մարզում հոկտեմբերի 4-ին: Այս տարի այն ընդլայնել է իր սահմանները. Ռինդ, Արենի եւ Եղեգնաձոր համայնքները կփորձեն լավագույնս ներկայանալ գինեգործների, զբոսաշրջիկների եւ գինու սիրահարներին:
Փառատոնի նպատակն է զարգացնել տվյալ համայնքներում զբոսաշրջությունը, պահպանել հայկական ավանդույթներն ու մշակույթը, նաեւ նպաստել Հայաստանի համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը. տեղեկացնում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:
Փառատոնը նախ կանցկացվի Ռինդում, որտեղ կկազմակերպվի տնական արտադրության գինիների մրցույթ: Այստեղ խաղողի բերքահավաքի սիրահարներին հնարավորություն կընձեռվի խմբերով մեկնել այգիներ եւ իրենց ժամանցն անցկացնել յուրովի:
Արենի համայնքում կմատուցվեն գործարանային արտադրության գինիներ: Իսկ հոկտեմբերի 6-ին մարզկենտրոն Եղեգնաձորում կկայանա փառատոնի Բերքի տոն եզրափակիչ միջոցառումը: Մարզի բոլոր համայնքներն իրենց հատկացված տաղավարներում կներկայացնեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Ներկաները կօգտվեն տվյալ տեղանքին հատուկ ճաշատեսակներից ու բերք-բարիքից:
Միջոցառումներըը կուղեկցվեն թատերական, համերգային, պարային ծրագրերով: Փառատոնի ավարտին կկազմակերպվի հեղինակային երգերի ‹‹Եղեգ›› հանրապետական փառատոն-մրցույթը: