| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վերջերս Կովկաս պանդոկում անցկացված «Կովկաս գինու փառատոնը» օգնեց հայ գինեգործներին յուրահատուկ կերպով ներկայացնելու իրենց արտադրանքը: Փառատոնը մեկ վայրում էր հավաքել թե՛ արտադրողներին, թե՛ գինու սիրահարներին: Նմանատիպ միջոցառումները օգնում են նա սպառողներին՝ համտեսել հայկական գինիները, շփվել արտադրող ընկերության ներկայացուցիչների հետ, իմանալ յուրաքանչյուր գինու ստեղծման պատմությւունը և, վերջապես, կատարել ճիշտ ընտրություն:
Հայկական գինու մոտ 15 արտադրողներ լավագույն նմուշները փորձում և իրենց կարծիքներն էին հայտնումհրավիրված հյուրերը՝ պաշտոնյաներ, գործարարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, դերասաններ:
Կովկաս պանդոկը հատուկ այս նպատակով ձևավորվել էր հայկական ազգային ոճով, պատրաստել էրյուրատեսակ տնական ուտեստներ, որոնք նույնպես բարձր գնահատականի էին արժանանում այցելուների կողմից:
Հաճելի մթնոլորտ, դասական նվագակցություն, առատ հյուրասիրություն և բարեկիրթ այցելուներ. այսպես ենք բնութագրում արդեն կայացած փառատոնը: Այն երևանյան մի երեկոն դարձրեց անմոռանալի, և փառատոնը չի կարող չվերածվել ամենամյամի միջոցառման, երբ գոհ և՛ սպառողներ, և՛ արտադրողները:
Նկարները կարող եք դիտել այստեղ՝ https://goo.gl/XtKp79