Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արդեն վեց տարի է` գալիս եմ Հայաստան եւ կարող եմ հստակ ասել, որ Հայաստանում գինու որակը բարելավվել է, եւ գինին իր ճիշտ տեղն է գրավում»,- ասաց 2008-ի լավագույն սոմելիե, սոմելիեների միջազգային մրցույթի դափնեկիր, գինու եւ ուտելիքի գիտակ, ֆրանսահայ մատռվակ Սերժ Ղուկասյանը:
Հայկական գինին համամատելով այլ երկրների, օրինակ` չիլիականի, արգենտինականի հետ` նա նշեց, որ հայկական գինին կարող է մրցել այլ երկրների գինիների հետ. «Միջին գամայում հաստատ կարող է գործել: Համոզված եմ, որ մի 10 տարի անց, երբ զարգանան գիտելիքները, եւ նոր տեխնոլոգիաններ օգտագործվեն ու կատարելագործվեն, ավելի որակյալ գինի կարտադրվի Հայաստանում»:
Yerkir.am-ի այն հարցին, թե հայկական գինին համաշխարհային գինու արտադրության մեջ ինչ տեղ է զբաղեցնում, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ աշխարհի 70 երկրում գինի են խմում: «Հայաստանը սպառման առումով 64 տեղում է: Իսկ թե ինչ դերում ենք, ասեմ` 10 եվրո եւ ավելի արժեք ունեցող գինիներից մենք շատ հեռու ենք, 1-2 եվրո արժողության գինիների մեջ մենք շատ որակով ենք, 3-4 եվրոյի ցուցակում մենք մրցունակ են, իսկ 5-10-ում` կախված է արտադրողից»: