Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի` վերջին 13 տարիների ընթացքում թելադրողը միշտ եղել է արտադրողը` գինեգործարանը:
«Ինչ գնով ուզեր կամ երբ ուզեր, մթերողը մթերում էր խաղող: Այս տարի վիճակն իրապես փոխվել է. գյուղացին է թելադրողը, քանի որ պահանջարկը գերազանցել է առաջարկը»,- ասաց նա եւ կարծիք հայտնեց, որ սա է պատճառը, որ այս տարի խաղողի գինը, անկախ որակից, չիջավ եւ մթերվեց 30-ից մինչեւ 150 դրամով:
Գործարանները ներկայումս խաղողի պահանջարկ ունեն, սակայն խաղող չկա: Ավելին` վճարումները կկատարվեն մինչև այս տարվա վերջը: Ա. Հարությունյանի խոսքով` պետությունն այս տարի մթերման ճիշտ ծավալներ ցույց կտա, որը հասնում է 110.000 տոննայի:
Առաջին ինը ամսվա տվյալների համաձայն` օղու սպառման ցուցանիշն անընդհատ նվազում է, մասնավորապես` 10 տոկոսով իջել է տեղական օղու, 5 տոկոսով էլ` կոնյակի օգտագործումը: «Օղի քիչ ենք խմում»,- նշեց Ա. Հարությունյանը եւ ավելացրեց, որ այսօր Հայաստանում ալկոհոլի շուկայում գինու ամենամեծ մրցակիցը գարեջուրն է:
Մեր երկրում հինգ անգամ ավելի շատ են գարեջուր խմում, քան գինի: «Երկու մեծ անարդարություն կա շուկայում. գարեջուրը եւ գինին համարվում են ենթաակցիզային արտադրողներ, վճարում են ակցիզային հարկ, հետեւաբար պետք է դրոշմավորվեն: Իսկ այսօր Հայաստանում գարեջուրը չի դրոշմավորվում, գինին` դրոշմավորվում է,- նշեց Ավագ Հարությունյանն ու ավելացրեց,- այսինքն` գարեջուրը կարող է ստվերում վաճառվել, իսկ գինին`ոչ: Բացի այդ` գերաջուրը թույլատրում են լիտրով վաճառել, գինին`ոչ»:
Ֆրանսահայ մատռվակ Սերժ Ղուկասյանի խոսքով` գինին ալկոհոլային խմիչք չէ, թեեւ պարունակում է 12 տոկոս սպիրտ: