| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանի առջեւ դրված է ռազմական լրջագույն խնդիր` օկուպացնել ինչ-որ մի տարածք, սակայն հարձակողական պատերազմով նվաճողական խնդիր լուծել եղած սպառազինությունների առկայության պարագայում Ադրբեջանը չի կարող: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Խոսելով պատերազմի հավանականության եւ ուժերի հավասարակշռության մասին` Դ. Ջամալյանը նշեց, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, սակայն, ինչ էլ ասեն Բաքվում, բոլորն էլ հասկանում են, որ հավանական պատերազմի դեպքում երկու կողմի ուժերն էլ հավասար կլինեն:
«Չեմ կարծում, որ այս ամենը հաշվի առնելով, գոնե տեսանելի հեռանկարում Ալիեւյան կլանը խոսքից գործի կանցնի»,- նշեց փորձագետը` հավելելով, որ մենք սկզբունքորեն չպետք է բացառենք կանխարգելիչ հարվածի հավանականությունը, քանի որ մեզ համար ավելի մեծ արժեք, քան մեր բնակչության անվտանգությունն է, չկա ու լինել չի կարող:
«Մի բան ակնհայտ է` մենք նախահարձակ չենք լինի, սակայն, նախահարձակ չլինելով հանդերձ, մենք մեզ իրավունք ենք վերապահում ակտիվ պաշտպանություն իրականացնել: Եվ եթե մենք կանգնենք մի այնպիսի անելանելի իրավիճակի առջեւ, երբ թշնամին ակնհայտ ագրեսիա գործադրի, ապա ի՞նչը մեզ կխանգարի պատասխան հարված հասցնել»,- նշեց նա: