Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս կայացված ՀՌԱՀ-ի որոշումը՝ «Երկիր Միդիա» հեռուստաընկերությանը կապուղուց զրկելու վերաբերյալ, ինչը նշանակում է՝ վերջինս չի կարող հեռարձակվել մարզերում, երկու համատեքստում կարելի է դիտարկել։
Նախ՝ ուղղակի անհնար է զուգորդումներ չանցկացնել և չասել, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին շինծու մեղադրանքներով «Երկիր» օրաթերթը փակվեց /և ոչ միայն «Երկիրը»/, իսկ այսօր փաշինյանական բռնաճնշումների մեքենան նույն ձեռագրով է գործում 21-րդ դարում՝ օրվա իշխանության գաղափարական տեսակետները չկիսող, չպաշտպանող, ազգային գաղափարների դավանորդ և Հայոց պետականության նախանձախնդիր լրատվամիջոցի նկատմամբ «պատժամիջոց» կիրառելով և վերջինիս հեռարձակումը սահմանափակելով։
Առջևում ձմեռ է՝ Արցախի հանդեպ ադրբեջանական սադրանքների և կոնկրետ գործողությունների դիմելու կանխատեսումներով և քայլերով ու դրանց դեմ՝ ներկա իշխանությունների համր և անարձագանք գոյությամբ, թշնամու քայլերին սինքրոն քայլերով, որոնց հենց այսօր էլ ականատես ենք լինում, նաև՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամի խորացմամբ, աղքատության ու հումանիտար աղետի տխուր հեռանկարով․․․ ի վերջո, ազգային արժեհամակարգի, մեր պետության ու պետականության գլխին կախված Մեծ վտանգի սպառնալիքով․․․
Այսինքն, բազում հանրային, հասարակությանը հուզող թեմաներ, որոնք «Երկիր Մեդիան» միշտ ուշադրության կենտրոնում է պահում և հետևողականորեն լուսաբանում։
Ինչ խոսք, արդեն իսկ Հ2 հեռուստաընկերության նախադեպը բոլորիս աչքի առաջ կար, սակայն, «Երկիր Մեդիան» դեռ մի քանի ամիս առաջ նույն հանձնաժողովի բոլորովին այլ քվեարկությանն էր արժանացել, զբաղեցնելով երկրորդ տեղը, իսկ այսօր վերջից երկրորդ հորիզոնականում է հայտնվում, ինչը վկայում է ոչ միայն վերևից իջեցված կոնկրետ հրահանգի մասին, այլև այն մասին, որ իշխանությունը նման քայլերով ներկա իրականության օբյեկտիվ պատկերը ներկայացնող լրատվամիջոցներին է մեսիջ հղում։
Այսինքն, «կու՛ժ քեզ եմ ասում, կուլա դու՛ հասկացիր»։
Դուք բոլորդ, ովքեր մեզ հետ չեք․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Աղբյուր` Փաստինֆո