|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Ռոբերտո» խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում« գրում է «Ժողովուրդը»:
Թերթը հիշեցնում է, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի եւ պայուսակների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ:
Ինչո՞ւ է «Ռոբերտո»-ն շարունակում մոլորեցնել սպառողներին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանել է. «Մենք որեւէ լծակ չունենք իրենց պարտադրելու: Իրավական առումով բոլոր ապացույցները, փաստերն ու տեղեկատվությունը կհավաքենք, հետո որոշում կկայացնենք»: