Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29-ը կայացած` պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր 32 երկիր:
Yerkir.am-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից տեղեկացրին, որ առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել հայ մարզիկները:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածինցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը: Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդով և 3 ոսկե մեդալով: Սևակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ:
Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սևակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում և ձգում վարժություններում` հաղթահարելով, համապատասխանաբար, 200 կգ, 160 կգ և 200 կգ ծանրաձողը հավաքեց 560 կգ և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մինչև այս հեղինակավոր մրցաշարում հանդես գալը Սևակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011թ.) և Իտալիայում (2012թ.) կայացած` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք 2-ն էլ գրավել էին, համապատասխանաբար, 6-րդ և 4 –րդ տեղերը: