կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 09:03
Քաղաքական

Մեկ հայը՝ մեկ ոսկի կամ Նիկոլից փրկվելիքները

Մեկ հայը՝ մեկ ոսկի կամ Նիկոլից փրկվելիքները
ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը գրում է․

Օրերս կոչ էի արել, որ հայրենադավի հայտարարությունները քննարկման նյութ չդարձնեն։ Նրա ուզածն էլ դա է՝ շրջանառության մեջ դնել վտանգավոր մտքեր, գաղափարներ, հող նախապատրաստել Հայրենիքի հերթական հատվածը թուրքին հանձնելու իր կործանարար ծրագրի նոր քայլի համար։ Նրա միտքը դա է, ու այդ պատճառով է դռնեդուռ ընկած գժի պես ցնորական թեզեր, մտքեր, հաստատումներ հնչեցնում։ Հիմա իմ մեջ կռիվ է։ Ահավոր է, որ գժին լսող կա՝ կիսաբաց լուսամուտների կլիենտուրան, գումարած՝ իր ուսապարկերի դեռ նվիրյալ հատվածը փորձում են մթնոլորտ ստեղծել։ Բայց գժի տեղը՝ գժանոցն է (թող ներեն հոգեկան խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների հարազատները։ Սա այլ տեսակ է)։
Կա մի քանի ոսկե օրենք այս հայրենադավի դեմ պայքարում։
1. Գժին գժությամբ անհնար է պատասխանել ու հաղթել
2. պոպուլիզմի իր փայլատակումներից ավելի վեր անհնար է բարձրանալ։ Մեկ է՝ նա սրբություն չունի ու իր պոպուլիզմի համար կարող է աճուրդի դնել անգամ իր սրբագույնը։
3. Ամոթը սպառվել էր, երբ նա ծնվել է ու այդ իսկ պատճառով չպետք է ակնկալել, որ ամոթի նշույլ կունենա
4. նրան տանը սաստող չկա, քանի որ իր ոգեւորության միջավայրն է Կոնդի իր առայժմ զբաղեցնող դաչան, օղի թորող սարքն էլ բակում
5. Նա չունի գիտակից շրջապատ, որն էլ կմտածի երկրի մասին։ Մանկուրտ, թեթեւ վարքի տեր, ջինս ծախող, ղումար խաղացող, թմրանյութը քթերը քաշող ու նմանատիպ կյանքով ապրած կամ կյանք չտեսած մի հավաքականություն է, որոնց միակ հույսը, որ սա չկործանվի, քանի որ իրենք ոչ թե կործանվելու են, այլ՝ անտեր շան կյանք են ունենալու մեր երկրում իրենց հայրենադավության պատճառով։
ԲԱՅՑ ԱՅՍՕՐ ՀԻՇԵՑԻ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո Մեծն հայդուկ Սեբաստացի Մուրադը, այլոք, ընկած Արեւսմտյան Հայաստանից մինչեւ արաբական անապատների տարածքներում փորձում էին հայ մանուկներ փրկել։ Կարգախոսն էլ հատկանշական էր՝ մեկ հայը՝ մեկ ոսկի (դրամական միավոր)։
Հիմա 1915-ի Ցեղասպանությունը չի՜, հիմա թուրքերը չե՜ն մեր զավակներին գաղթի ճանապարհներին հսկում։
Բայց 1915-ի մահվան դուռ գնացող, ասել է թե՝ հայությունից կտրվելու ուղու վրա գտնվող հազարավոր մեր մանուկների պես հիմա ունենք տասնյակ հազարավոր մոլորյալներ, որ գնում են հայրենադավի ետեւից։
ՈՒզում եմ նոր շարժում սկսել՝ մեկ ոսկի, հայրենադավից կտրվելու համար։ Դա իհարկե ոսկի չի լինի իրական իմաստով։ Այլ խոսքը, զրույց, համոզել, խնդրել, աղաչել, բայց փրկել գեթ մեկ հայ մարդու։ Հայրենադավի մահվան այս քարավանից փորձենք հնարավորինս շատ մեր հայրենակցի փրկենք։
Վաղվանից մի փորձ անելու եմ համացանցում։ ԱՄԵՆ օր, երեկոյան 20։20-ին այս հարթակում վերականգնելու եմ իմ ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ հեռուստաշարքը։ Երջանիկ կլինեմ, որ ամեն երեկո գեթ մեկ հայրի փրկեմ, դարձի բերեմ, դավաճանական ուղուց ետ շրջեմ։
Վաղն առաջին օրն է ու թեման՝ Օնիկ Գասպարյանի ականից կտրված ոտքն ու Նիկոլի դեռ աշխատող լեզուն
ՀԳ խնդրում եմ գրել, ամեն մեկդ, եթե գեթ մեկ հայ եք փրկել նիկոլիզմից։ Ամեն օր այդ մասին տեղեկություններ կհրապարկեմ