կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-16 13:44
Հասարակություն

Դու ո՞վ ես, որ ես քեզ ծեծեմ. Մհեր Սեդրակյանը՝ Վահան Մարտիրոսյանին

Դու ո՞վ ես, որ ես քեզ ծեծեմ. Մհեր Սեդրակյանը՝ Վահան Մարտիրոսյանին

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում անհեթեթություն համարեց այն խոսակցությունը, թե իր որդին և ընկերները ծեծել են «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը:

«Ես նման անձ չեմ ճանաչում: Նա երկու, երեք տարի ապրել է մեր թաղամասում, բայց ես չեմ ճանաչում: Եթե երեխու մորը խփում են գետնին, և երեխեն ծեծում է այդ մարդկանց, ամոթ էլ կլինի, որ չծեծեր: Տասնվեց տարեկան երեխա է: Հիմա գործն ընթացքի մեջ է, ինքը փախած ա, երբ որ կբռնեն, կբերեն, այդ ժամանակ կպարզվի, դուք էլ կիմանաք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Մարտիրոսյանը պնդել է, որ իբր Մհեր Սեդրակյանն իրեն հրավիրել է սրճարան՝ խոսելու, պատգամավորը նախ պատասխանեց, որ ինքը սրճարան չունի, այնուհետև նշեց, թե Վահան Մարտիրոսյանը իրենից ոչինչ չի ներկայացնում, որ նրան սրճարան հրավիրեր:

«Նախ` ինքը ո՞վ ա, որ ես էլ հրավիրեմ: Ինքը իմ համար ո՞վ ա: Ես չեմ էլ ճանաչել տենց մարդ: Դուք լսել ե՞ք, որ ինքը ում տանը մնացել է, երեք հազար դոլար է գողացել, և մարդ ու կնիկ փախած են: Հիմա որ կբռնեն, այդ ժամանակ դուք էլ կհամոզվեք, որ այն, ինչ իմ մասին ամբախ-զամբախ բաներ էր գրում, ես էդ մարդը չեմ: Կամ` դու ով ես, որ ես քեզ ծեծեմ, ինչի համար ծեծեմ»,- վրդովված ասաց Սեդրակյանը: