|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ինքնասպանության դեպք է գրանցվել Երևանում` քաղաքացին ցած է նետվել Հաղթանակ կամրջից:
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ընթերակաների ներկայությամբ մահացածի մոտ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս և երկտող` ուղղված մորը. «Մամ ջան, կներես իմ քայլի համար: Ուղղակի ծանր հիվանդ եմ, լյարդի ցիռոզ ունեմ, դրա համար չեմ ուզում ձեզ տանջեմ, չեմ ուզում ապրեմ»:
«Գալով Հաղթանակ կամրջի մոտ՝ իր Mercedes մակնիշի 34 MՏ 510 համարանիշի ավտոմեքենան կայանում է կամրջի հարևանությամբ գտնվող «Միկա» բենզալցակայանի մոտ, մոտենում կամրջին և ցած նետվում: Պարզվել է նաև, որ նա Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Բաղդասարյանն էր»,- գրում է կայքը: