Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը քաղաքապետարանի մոտ նստացույց անցկացնող ակտիվիստների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 02:30-ի մոտակայքում «Զիլ» մակնիշի մեքենան Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս դանդաղեցրել է ընթացքը և իբր պատահաբար հարվածել շենքի դիմաց կայանած մեքենաներին: Այդ մեքենաները պատկանում են արդեն շուրջ 60 օր կոռումպացված պաշտոնյաներ Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջով նստացույց անող Վահագն Մինասյանին և Կարեն Հարությունյանին: ՃՈ-ն մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ` նստացուցավորներին թողնելով բաց երկնքի տակ: Ցերեկը նոր մեքենա միացավ նստացույցին, որից հետո ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամություն հայտնեց տուգանային հրապարակում գտնվող գույքը տերերին վերադարձնել:
Ամսի 21-ին հերթապահող ոստիկանները հորդորել են նստացուցավորներին քաղաքապետարանի մուտքի մոտ կայանած երկու մեքենաներից մեկը տեղափոխ քիչ այն կողմ: Մերժում ստանալով` նրանք հանկարծ հիշել են, որ քաղաքապետարանի մոտ իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները. նստացուցավորների երկու մեքենա նորից տեղափոխվել է տուգանային հրապարակ: Կեսօրից հետո քաղաքապետարանի դիմաց կայանվեցին մի շարք ծառայողական մեքենաներ, որոնց զգալի մասի կտրոնները ժամկետանց են և դրանցով երթևեկել ընդհանրապես արգելված է...»