Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից դարձնել 15 րոպե:
Այս մասի տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Այսպիսով, հնարավորություն կընձեռվի բոլոր վարորդներին (ներառյալ` տաքսիների) նախկինի համեմատ 3 անգամ ավելի երկար ժամանակ ունենալ անվճար կայանելու համար:
Նույն նախագծով միաժամանակ նախատեսվում է նաև ընդլայնել ավտոկայանատեղի տուրքի վճարման ձևերը՝ հնարավորություն տալով հենց տեղում՝ համապատասխան տերմինալների միջոցով կատարելու վճարումները: