կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 09:43
Քաղաքական

Մարզպետը հասավ ուզածին. "Ժողովուրդ"

Մարզպետը հասավ ուզածին. "Ժողովուրդ"
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Ի՞նչն էր փոխմարզպետին ազատելու պատճառը. «Ժողովուրդ»-ի հարցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այդպես էլ հստակ պատասխան չի տվել. «Ի՞նչ ասեմ, մի օր նշանակվում են, մի օր ազատվում, ի՞նչ պատճառի մասին է խոսքը, էդ ձեւի ա»: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ պաշտոնանկ եղած Արսենյանը «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի բարեկամն է, որը մշտապես կոնֆլիկտի մեջ է եղել մարզպետի հետ: Սահակյանն էլ օրերս վարչապետին բողոքել է, թե իբր Արսենյանը «փողեր է ուտում» ու իրեն չի ենթարկվում: Արդյունքում «Ջերմուկ»-ի տիրակալ Քլոսի բարեկամը դարձավ գործազուրկ: Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: