կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 16:12
Սպորտ

Լեոնել Մեսսին չի մոռացել ''Բավարիա''-ից կրած պարտությունը

Լեոնել Մեսսին չի մոռացել ''Բավարիա''-ից  կրած պարտությունը

2012/13-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գերմանական  «Բավարիա»-ից  կրած պարտությունները ցավոտ հետք են թողել կատալոնացիների վրա: Այդ մասին հիշել է  «Բարսելոնա»-ի արգենտինացի  հարձակվող Լեոնել Մեսսին, ով դեռ չի կարողանում մոռանալ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի կիսաեզրափակիչում «Բավարիա»-ից` 7:0 հաշվով  կրած պարտությունը:


 «Բարսելոնան» միշտ ուզեցել է անել ավելին, բայց կիսաեզրափակիչում «Բավարիա»-ից  կրած պարտությունից նստվածքներ մնացին: Գերմանացիները շատ լավ էին խաղում, իսկ մենք այդքան էլ լավ պատրաստված չէինք: Բայց հիմա այդ բոլորը անցյալում է, և մենք պետք է առաջ նայենք: Ընդհանրապես` Չեմպիոնների լիգայում հաղթելը բավական բարդ է, իսկ դժվարությունները սկսվում են հենց խաղի սկզբից»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում արգենտինական Espana կայքը:

 

Հիշեցնենք, որ կատալոնական  «Բարսելոնա»-ն Չեմպիոնների լիգայի մեկնարկային հանդիպումը  պատմության մեջ առաջին անգամ կանցկացնի հոլանդական «Այաքս»-ի հետ: