Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Լեոնել Մեսսին Արգենտինա է ժամանել, որտեղ ազգային թիմի կազմում կնախապատրաստվի Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Արգենտինացին երրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում, բայց հիմա նրա մտքերն ամբողջովին կապված են ազգային հավաքականի հետ: Լրագրողի այն հարցին, թե կլքի՞ «Բարսելոնան», Մեսսին պատասխանել է. «Ես ինձ այլ ակումբում չեմ պատկերացնում»:
Վերջերս Մեսսիի ու Տևեսի կոնֆլիկտի մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությանն ի պատասխան, Լեոն ասել է. «Կառլոսն արդեն ասել է, որ ոչ մի նման բան չկա: Բոլորը պնդում են, որ ես խնդիրներ ունեմ Տևեսի, Ռիկելմեի և Մարադոնայի հետ: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, ես այդ մասին այլևս չեմ ուզում խոսել: «Բարսելոնայի» հետ ես արդեն հաղթել եմ, հիմա ուզում եմ հաջողության հասնել նաև հավաքականի հետ»: