Կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լեոնել Մեսսիին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է 2000 եվրո: Այս մասին տեղեկացել ենք Marca պարբերականից:
Արգենտինացի ֆուտբոլիստի նկատմամբ նման պատիժ կիրառվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի Ռասիսնգի հետ հանդիպման ժամանակ Մեսսին իր խփած գոլից հետո բարձրացրել է մարզաշապիկը, որի վրա գրված է եղել իր մայրիկին ուղղված շնորհավորանք: