Փոխարժեքներ
20 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.01 |
EUR | ⚊ | € 446.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7349 |
GBP | ⚊ | £ 513.5 |
GEL | ⚊ | ₾ 141.4 |
ՔՊ-ն չի մարսել Գյումրիում կրած պարտությունը․ ուզում են զավթել քաղաքը։ Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում առավոտյան ուժային կառույցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը, ոստիկանները ներս են մտել շենք՝ կոտրելով դռներ և պատուհաններ։
Ուժայինները բիրտ վերաբերմունք են ցուցաբերել՝ կիրառելով ֆիզիկական ուժ նաև կանանց, աղջիկների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Տարածքում արձանագրվել են բախումներ և բերման ենթարկվածների նկատմամբ անհամաչափ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ Գյումրու համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը։ Սակայն քաղաքում շրջանառվում են կասկածներ, որ գործողությունները կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ։
Ընդհանուր առմամբ ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 23 քաղաքացի։ Դեպքի մանրամասները ճշտվում են։
Մանրամասն՝ տեսանյութում։