կարևոր
4267 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 23:13
Հասարակություն

Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից. Aravot.am

Լուսինե Կիրակոսյանին ազատում են աշխատանքից. Aravot.am

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը եւ այլ դերասաններ հունվարի 1-ից չեն աշխատի Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհին հեռախոսով հետեւյալն է փոխանցել է․

«Ազատում են հունվարի 1-ից, դեր չեն տալիս, ասում են՝ դեր չունի, պիտի հանեք» Քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում մեր թատրոնը, ասում են՝ իբր քաղաքապետարանից եկել է հրաման, որ 90 քանի հազար դրամի համար ինձ թատրոնից հանում են, որ ավելորդ փող չծախսեն․․․ Թատրոնում Խանդիկյանն այդպես է ասել, բայց գնացի, որ խոսեմ, նա ինձ չընդունեց։ Իրենք չեն սիրում կարգին, շնորհքով մարդկանց, երեւի սիրում են քծնողներին»։

Դերասանուհին հավելել է․ «Եթե դեր չտան, մարդ ոնց թատրոնում կխաղա, դա նույնն է, որ մարդ տղամարդու հետ չքնի ու երեխա ունենա։ Ի դեպ, էսքան ժամանակ ինքն ինչ գլխավոր է եղել, ես դեր չեմ ստացել»։ Լուսինե Կիրակոսյանն ասել է նաեւ, որ Գուժ Մանուկյանին եւս ազատել են աշխատանքից։

«Բա ամոթ չէ՞, Մոսկվայում 104 տարեկան դերասանը բեմի վրա մեռավ, մարդիկ պաշտում էին, դերեր էին տալիս, Գուժը 85 տարեկան է, աշխատանքից ազատել են․․․Ասեմ նաեւ, որ քաղաքապետարանում ինձ չընդունեցին, 2-3 անգամ գնացել եմ քաղաքապետարան, վարչապետին նամակ եմ գրել ու պատասխան եմ ստացել, որ չի կարող ընդունել․․․Լավ, սա երկի՞ր է, թե՞ անտերանոց․․․Անընդհատ բղավում են, թե աշխատում ենք ժողովրդի համար, բա ինչո՞ւ են բոլոր դռները փակ ժողովրդի առաջ․․․»,- նեղսրտել է ՀՀ վաստակավոր արտիստը։

Աղբյուրը`  Aravot.am