Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դատական կարգադրիչների գործով գրեթե ամեն օր նոր ձերբակալություններ ու կալանավորումներ են լինում: Երեկ ոստիկանությունը հրապարակեց գործով մեղադրյալների, կասկածյալների եւ հետախուզման մեջ գտնվողների անունները: Մեղադրյալների շրջանակը երեկվա դրությամբ 10 հոգի էր եւ օրեցօր ավելի է լայնանում: "Հրապարակ"-ի տեղեկություններով, գործը քննող քննիչներն անցել են նաեւ մարզային դատարաններին եւ ներկայումս Երեւան քաղաքի մի շարք ընդհանուր իրավասության դատարանների օրինակով "գրանցված չաշխատողներ" են փնտրում նաեւ մարզերում:
Նույն տեղեկությունների համաձայն, վիճակն այնքան էլ բարվոք չէ մարզերում, որոշ մարզային դատարաններում եւս կան կարգադրիչներ, ովքեր գրանցված են եղել, սակայն աշխատանքի չեն ներկայացել, իսկ աշխատավարձը յուրացրել են կարգադրիչների ծառայության պետերը եւ ոչ միայն: Այս աղմկահարույց գործը քննող քննիչը` Դավիթ Գեւորգյանը, երեկ չի ցանկացել պատասխանել "Հրապարակ"-ի թղթակցի հարցերին` հղում անելով նախաքննական գաղտնիությանը:
Քննիչը չի նշել նաեւ պետությանը պատճառված վնասի իրական չափը` հավելելով, որ այդ թիվն օր օրի քննության ընթացքում աճում է: Նշենք, սակայն, որ խոսքը գնում է 300 միլիոնի մասին: Ի դեպ, կարգադրիչների ծառայության որոշ աշխատակիցներ արդեն իսկ լծվել են վնասը փոխհատուցելու գործին՝ փաստացի ընդունելով իրենց մեղքը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք "Հրապարակ"-ի այսօրվա համարում: