|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր տեղի կունենա Վազգեն Մանուկյանի Հանրային խորհրդի նիստ: «Հանրային խորհրդի մասին» օրենքը մայիսին կներկայացվի խորհրդարան: Նախորդ ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, որին, բացի Վիկտոր Դալլաքյանից, մասնակցել են նաեւ նախաձեռնող խմբի անդամներ Խոսրով Հարությունյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Արշակ Սադոյանը, վերջնական որոշում է կայացվել' ոլորտը կարգավորել ոչ թե նախագահի հրամանագրով, այլ' օրենքով, որով նախատեսվելու է նաեւ մարզերում համանման կառույցներ ստեղծել, ինչպես նաեւ ապահովել Սփյուռքի ներկայացվածությունը ՀԽ-ում: Չի բացառվում, որ ոչ միայն ԱԺ նիստին, հանձնաժողովներին, կառավարության նիստերի աշխատանքներին մասնակցության հարցը լուծվի, այլեւ ելույթի հնարավորության դրույթը: Այսինքն՝ ՀԽ լիազորությունները խիստ կմեծանան: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: