Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր վաղվա նիստում պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 107 միլիոն 497,4 հազար դրամ կհատկացնի, որից 4 միլիոն 926 հազար դրամը' Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման համար եւ 102 միլիոն 571,4 հազար դրամ' Արարատի եւ Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծական նպատակով կամ համայքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար:
Որոշման նախագծով նշվում է, որ որոշման ընդունմամբ կբարելավվի ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ապօրինի հորերի լուծարման եւ կոնսերվացման աշխատանքների արդյունավետությունը:
Այս քայլով կառավարությունը ակնկալում է հստակեցնել ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի եւ գնման գործընթացի կազմակերպումը եւ բարձրացնել դրանց օգտագործման արդյունավետությունը: