Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք կարևոր հանձնարարականներ տվեց: Հանձնարարականներից մեկը վերաբերում էր սեփականաշնորհված այն ակտիվներին, գույքին, որոնք բազմաթիվ տարիների ընթացքում չեն աշխատել:
«Հանձնարարվում է էկոնոմիկայի, ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին` նախևառաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման առաջարկություն: Մենք պետք է սեփականատերերին մոտիվացնենք ու ակտիվացնենք, որ այդ գույքն աշխատի»,- ասաց վարչապետը:
Մյուս հանձնարարությունը վերաբերում էր գնումների գործընթացի կանոնակարգմանը: Վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմ ներդնելու հարցը և ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով, առաջարկել նաև գնման մեխանիզմներ:
«Մենք բազմաթիվ կազմակերպություններ ունենք, որոնք կազմակերպում են գնումներ: Ծախսերի նվազեցման և գների ճշտման առավել կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»,- ասաց Կարեն Կարապետյանը: